Լրահոս
Օրվա լրահոսը

Անցած գիշեր Իրանում մեկ մարդ է սպանվել՝ զանգվածային ցույցերի ընթացքում

Հունվար 01,2026 16:55 Share

Անցած գիշեր Իրանում մեկ մարդ է սպանվել՝ զանգվածային ցույցերի ընթացքում Անցած գիշեր Իրանում մեկ մարդ է սպանվել՝ ռիալի արժեզրկման ու գնաճի դեմ արդեն չորրորդ օրը շարունակվող զանգվածային ցույցերի ընթացքում։ Հղում անելով տարածաշրջանի պաշտոնյաներին, Fars news-ը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել արևմտյան Լորեստան նահանգի Քուհդաշտ քաղաքում, սպանվածը անվտանգության ուժերի ներկայացուցիչ էր։

Մեկ տասնյակից ավելի ոստիկաններ, ըստ տեղական լրատվամիջոցների, վնասվածքներ են ստացել։ Բախումներ են գրանցվել նաև հարավային Ֆարս և արևմտյան Համադան նահանգներում։ Ֆարսում, ըստ համացանցում տարածված և BBC-ի կողմից ստուգված կադրերի, ցուցարարները փորձել են ներխուժել համայնքապետարանի շենք, ըստ պաշտոնական աղբյուրների, երեք ոստիկան վիրավորվել է, ցուցարարներից չորսը՝ ձերբակալվել։

Սրանք Իրանում ամենազանգվածային ցույցերն են 2022-ից՝ երիտասարդ Մահսա Ամինիի մահվանից ի վեր, ում բերման էին ենթարկել գլխաշոր կրելու կանոնները խախտելու համար։ Նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ կառավարությունը կլսի ցուցարարների «օրինական պահանջները»։

Գլխավոր դատախազ Մոհամմադ Մովահեդի-Ազադը միաժամանակ զգուշացրել է, որ անկայունություն ստեղծելու ցանկացած կստանա «վճռական պատասխան»։

 

«Ազատություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031