Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն ԺԴ. Պէտք է, որ սիրելի Վենեզուելլայի ժողովրդի բարեկեցութիւնը գերակշռէ միւս բոլոր նկատառումներուն վրայ` երաշխաւորելով Երկրի ինքնիշխանութիւնը. Vatican News

Հունվար 04,2026 20:20

Կիրակի` 4 Յունուար 2026-ին արտասանած Կիրակնօրեայ Մարեմեան աղօթքէն  ետքը, Լեւոն ԺԴ. Սրբազան Պապը խօսքը ուղղելով Սուրբ Պետրոս հրապարակին վրայ աղօթքին մասնակցող հաւատացեալներուն եւ հեռուստակայաններու ու այլ լրատուամիջոցներու միջոցաւ աղօթքին հետեւողներուն ուզեց անգամ մը եւս իր մօտիկութիւնը արտայայտել բոլոր անոնց` որոնք սուգի ու ցաւի մէջ անցեալ օրերուն Զուիցերիոյ մէջ պատահած ողբերգութեան պատճառաւ։

«Աղօթքս կ՜ապահովեցնեմ զոհուած երիտասարդներուն, վիրաւորներուն ու անոնց ընտանիքներուն» ըսաւ Քահանայապետը։

Ան ապա նշեց, որ «Խոր մտահոգութեամբ լի սրտով կը հետեւի Վենեզուեյլայի մէջ տեղի ունեցող զարգացումներուն»։

«Պէտք է` որ սիրելի Վենեզուելլայի ժողովրդի բարեկեցութիւնը գերակշռէ միւս բոլոր նկատառումներուն վրայ և հանգեցնէ բռնութեան յաղթահարման, հետապնդելով արդարութեան ու խաղաղութեան ուղիներ, երաշխաւորելով Երկրի ինքնիշխանութիւնը, ապահովելով սահմանադրութեամբ ամրագրուած օրէնքի գերակայութիւնը, յարգելով իւրաքանչիւր անհատի ու բոլորի մարդու և քաղաքացիական իրաւունքները և աշխատելով միասին կառուցելու համար համագործակցութեան, կայունութեան և ներդաշնակութեան խաղաղ ապագայ մը, յատուկ ուշադրութիւն դարձնելով դժուարին տնտեսական իրավիճակներէն տուժած ամենաաղքատ խաւին»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031