«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ ղեկավար, սահմանադրագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը
Նիկոլ Փաշինյանը՝ չարաշահելով ՀՀ վարչապետի պաշտոնը, բացահայտ միջամտում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին
Վարչապետի կեցավայրում մեկնարկեց գործընթաց, եւ որպես վարչապետ ստորագրեց փաստաթուղթ, որն անելու որեւէ լիազորություն ՉՈՒՆԻ՝ թե՛ Սահմանադրությամբ, թե՛ ՀՀ օրենքներով։
Ավելի բացահայտ հակասահմանադրական եւ հակաիրավական գործողություն ՀՀ վարչապետի կողմից դժվար է պատկերացնել:
Կարդացեք նաև
Սա հայերին խմբերի բաժանելու եւ միմյանց դեմ հանելու հերթական անթույլատրելի գործընթացն է:
Ավելի, քան երբեւիցե հավատավոր հայերս պետք է համախմբվենք մեր եկեղեցու շուրջ
Հ.Գ. Սահմանադրության 6-րդ հոդված. չարչրկված «Օրինականության սկզբունքը»
«Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք (օրինակ՝ վարչապետը) ԻՐԱՎԱՍՈՒ են կատարելու ՄԻԱՅՆ այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:»։


















































