SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 30-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնից տեղեկություն է ստացվել, որ դեկտեմբերի 25-ին ստացված օպերատիվ տեղեկության համաձայն՝ 600-900 կգ․ (999․9 հարգի) ոսկի է ապօրինի արտահանվել Թուրքիայի Հանրապետություն՝ Արաքս գետի վրայով, ռուս սահմանապահների օգնությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տեղեկության՝ գործարքների չափը հասել է մոտավոր 100 մլն-ից 150 մլն ԱՄՆ դոլարի, իսկ փոխանցված ոսկիների դիմաց Թուրքիայի Հանրապետությունից գումարը փոխանցել են էլ․ տարբերակով։
Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում


















































