Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկազ Ֆանյան. Պարզապես այս պահին մեր շահերը համընկել են ԱՄՆ շահերի հետ։ Ոչինչ ավելի. «Ա1+»

Հունվար 05,2026 13:21

«Սա ռազմավարական շատ մեծ հանգույց է, որն իր վերահսկողության տակ պահելով՝ ԱՄՆ-ը կկարողանա ռազմավարական կախման մեջ պահել և Եվրոպական, և Կենտրոնական Ասիայի երկրները, և Չինաստանը։ Պարզապես այս պահին մեր շահերը համընկել են ԱՄՆ շահերի հետ։ Ոչինչ ավելի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը՝ խոսելով TRIPP-ի և Արևելքը Եվրոպային կապող հնարավոր տրանսպորտային հանգույցի մասին։

Ինչ վերաբերում է Ռուսաստանից հնչող այն հայտարարություններին, թե իրենք էլ ցանկանում են միանալ TRIPP-ին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ռուսական կողմին խնդրել է վերանորոգել իրենց կառավարման ներքո գտնվող մեր երկաթգծի որոշ հատվածներ, հավելում է․ «Ես վստահ եմ, որ պայման դրված կլինի, եթե TRIPP-ը տաք, որ մենք ինչ-որ կերպ ներգրավվածություն ունենանք, անմիջապես կվերանորոգենք, ինչը բնականաբար այս պայմաններում իրատեսական չէ։ Ես ունեմ տեղեկատվություն, որ հաճախ ադրբեջանական կողմը, թուրքական կողմը հիմնավորում են, որ ավելի նպատակահարմար է Դիլիջու-Կարս ուղղությունը գործարկել, նշում են, որ Երասխից հետո մեր երկաթուղին կառավարվում է ռուսական «Հարավկովկասյան երկաթուղու» կողմից, և իրենք չեն ցանկանում գործ ունենալ ռուսական կողմի հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031