Լրահոս
Օրվա լրահոսը

Չդառնա՛լ գործիք ու հանցակից աստվածուրաց, էջմիածնամերժ ուժերի ձեռքին. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհուրդ

Հունվար 05,2026 16:01

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհուրդը, հոգևոր դասը և միլիոնավոր հավատացյալ հայորդիները միակարծիք են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությանը և միաձայն դատապարտում են ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների կողմից 04.01.2026-ին արված հերթական հակաեկեղեցական նախաձեռնությունը, որով ոտնահարվում են ՀՀ Սահմանադրությունը, խախտվում թե՛միջազգայնորեն, թե՛ Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված Եկեղեցու իրավունքները։

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու իբրև բարենորոգմանն ուղղված հերթական այս քայլը դիտարկում ենք որպես քաղաքական նպատակներով հակաօրինական նախաձեռնություն, Եկեղեցին պառակտելու փորձ և հանցագործություն, որի անդառնալի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ վարչապետը և նրան միացած ուխտադրուժ տասը եպիսկոպոսները:

Կոչ եք անում մեր քույրերին ու եղբայրներին չդառնա՛լ գործիք ու հանցակից աստվածուրաց, էջմիածնամերժ ուժերի ձեռքին, մնա՛լ հավատարիմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և ազգընտիր Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031