Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն ԺԴ պապը Արամ Ա. Վեհափառ Հայրապետին իր շնորհակալութիւնը կը յայտնէ ՝ Լիբանան կատարած իր այցելութեան ընթացքին միջ-եկեղեցական ու միջ-կրօնական հանդիպումներուն մասնակցութեան համար

Հունվար 05,2026 16:45

ԼԵՒՈՆ ԺԴ. ՊԱՊԻՆ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԳԻՐԸ՝ ՈՒՂՂՈՒԱԾ ԱՐԱՄ Ա. ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Լիբանանի մօտ Վատիկանի պապական նուիրակ Փաուլօ Արքեպիսկոպոս Պորճիան եւ Հայրապետին փոխանցեց Ն.Ս. Լեւոն ԺԴ. Պապին շնորհաւորագիրը, Երկուշաբթի, 5 Յունուար 2026-ի առաւօտեան։

Նամակին մէջ Պապը Վեհափառ Հայրապետին իր շնորհակալութիւնը կը յայտնէ՝ Լիբանան կատարած իր այցելութեան ընթացքին միջ-եկեղեցական ու միջ-կրօնական հանդիպումներուն մասնակցութեան համար։

Այս առիթով, պապական նուիրակը Նորին Սրբութեան փոխանցեց Նոր տարուան ու Սուրբ Ծննդեան օրհնաբեր տօներուն առիթով Պապին բարեմաղթութիւնները։

Հանդիպումին ներկայ էին Կաթողիկոսարանի դիւանապետ Գերշ. Տ. Տաճատ Եպս. Աշըգեան եւ Կաթողիկոսարանի միջ-եկեղեցական յարաբերութեանց բաժանմունքի պատասխանատուներէն Հոգշ. Տ. Պսակ Վրդ. Թէփիրճեան։

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031