Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնահատականներ, որակումներ տալ չեմ կարող․ Վեհափառ Հայրապետն ինչ կորոշի»․ Տեր Եսայի

Հունվար 05,2026 17:44

«Գնահատականներ, որակումներ տալ չեմ կարող․ Վեհափառ Հայրապետն ինչ կորոշի»,-Մայր աթոռի բակում Ճրագալույցի պատարագից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով երեկ հայտարարված եկեղեցու «բարենորոգման» գործընթացին եւ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած 10 եպիսկոպոսներին կարգալույծ անելու մասին հարցին։

Նա հավելեց՝ Քրիստոնեությունն այն կրոնն է, որը միշտ ապաշխարելու հնարավորություն տալիս է եւ զերծ մնաց 10 սրբազանների քայլին սեփական գնահատականը տալ։

Ըստ նրա, անկախ եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերներից եւ դժվարություններից, Սուրբ Ծննդյան խորհուրդը մեզանում շարունակում է իր կենսական եւ կարեւոր ավետիսով յուրաքանչյուրիս մխիթարել եւ առաջնորդել սուրբ եկեղեցի՝ հաղորդակից լինելու Քրիստոսի սուրբ ծննդյան խորհրդին։

Ճրագալույցի պատարագի ավարտին եկեղեցիներում կբաժանվի Քրիստոսին խորհրդանշող լույսը, որը մարդիկ կտանեն իրենց ընտանիք, որպեսզի Աստծո լույսը թափանցի մեր տներ, մեր կյանք, մեր երկիր։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031