Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի անվտանգությանը». Էրդողան

Հունվար 05,2026 22:02

«Bloomberg»-ի հետ զրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել F-35 կործանիչների ծրագրում ընդգրկել Թուրքիային՝ նշելով, որ այդ քայլը կնպաստի թուրք-ամերիկյան հարաբերությունների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անվտանգության ամրապնդմանը։

«Թուրքիայի կողմից արդեն վճարված F-35 ինքնաթիռների ստացումն ու ծրագրին կրկին ներգրավվելը կարևոր և անհրաժեշտ է»։

Էրդողանը նաև շեշտել է, որ Ռուսաստանի կողմից ռազմական տեխնիկա ձեռք բերելու պատճառով Թուրքիային F-35 ծրագրից դուրս թողնելու որոշումը եղել է «անարդար»։

Ըստ Թուրքիայի ղեկավարի՝ Դոնալդ Թրամփի վերընտրվելը ԱՄՆ նախագահ կրկին հնարավորություն է ստեղծել, որպեսզի Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները զարգանան ավելի ողջամիտ և կառուցողական հիմքերի վրա։

«F-16 Block» ռազմական ինքնաթիռների հնարավոր ձեռքբերման վերաբերյալ էլ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ակնկալում է, որպեսզի պայմանները համապատասխանեն ՆԱՏՕ-ի դաշինքի ոգուն, և որպես օրինակ մատնանշել է «Eurofighter Typhoon» ինքնաթիռների գնման գործըթնացը։

 

Աղբյուր՝  Ermenihaber.am/Hurriyet.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031