Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետի ﬕանձնեայ կամ քաղաքական շահերէն բխող պահանջը Կաթողիկոսի հրաժարականի մասին որեւէ իրաւական հիմք չունի. Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահի նախկին հայտարարությունը

Հունվար 06,2026 10:10

Երեկ հրապարակել ենք Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի հայտարարությունը, որում նա մասնավորապես նշում է. «Ականատես եղայ մեր Եկեղեցւոյ ղեկավարութեան կողմէ Մայր Աթոռի բուն առաքելութենէն շեղումին, քաղաքական գործընթացներու մէջ ներգրաւումին եւ այլ մտահոգիչ հանգամանքներու։

Վերջին շրջանին Հայ Եկեղեցւոյ տասը բարձրաստիճան հոգեւորականներու կողմէ բարձրացուած արդար հարցերը վաղուց արդիական էին եւ լուծման կարօտ։ Փառք Աստուծոյ, որ այս բարեկարգման սուրբ առաքելութեան միացած է նաեւ Հայաստանի Հանրապետութեան Վարչապետը եւ իր մեծ լուման կը դնէ Հայաստանի մէջ հոգեւոր կեանքի զարգացման գործին։

Կը ցանկամ ի լուր Զուիցերիոյ հայութեան եւ մեր հոգեւոր եղբայրներուն տեղեկացնել, որ, ողջունելով Հայաստանի Հանրապետութեան Վարչապետին եւ տասը Սրբազաններուն կողմէ կազմուած Համակարգող խորհուրդի ստեղծումը, կը միանամ անոնց, կ’ընդունիմ հռչակագիրին բովանդակութիւնը եւ ճանապարհային քարտէզը։ Պատրաստակամութիւնս կը յայտնեմ ամբողջական շնչով ներգրաւուելու Հայ Եկեղեցւոյ բարեկարգման սուրբ առաքելութեան մէջ»:

Հիշեցնում ենք հունիսին նույն հոգեւորականի ստորագրած մեկ այլ հայտարարություն:

«Յանուն Շվեյցարիոյ հայոց թեﬕն եւ անոր համայն հաւատացեալ անդաﬓերուն եւ բոլոր Միութիւներուն եւ հիﬓարկներուն կու գանք Հայրենի իշխանութիւներուն ուշադրութեան յանձնելու թէ՝ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը՝ որպէս ազգային ﬕասնութեան խորհրդանիշ, ի յարկին իրաւունք ունի արձագանքելու համազգային նշանակութեան որեւէ իրադարձութիւններուն եւ մասնակից լինել հայ ժողովուրդի եւ պետականութեան առաջ ծանրացած լուրջ մարտահրավերներու յաղթահարման գործընթացներուն։ Իսկ Կաթողիկոսի ընտրութիւնը տեղի կ’ունենայ ազգային բացառիկ եկեղեցական ժողովի ժամանակ, մասնակցութեամբ Հայաստանի և սփյուռքի մէջ գործող բոլոր թեﬔրու աշխարհական եւ եկեղեցական պատուիրակներու։

Այսինքն՝ Աﬔնայն Հայոց Հայրապետի ընտրութիւնը չի կատարուիր ﬕայն Հայաստանի քաղաքացիներու կամ տեղական իշխանութեան ﬕջամտութեամբ, որով ընտրական գործընթացին կը մասնակցին Հայաստանի և Սփիւռքի բոլոր հայոց թեﬔրու ներկայացուցիչները՝ հոգևորականներ, ու աշխարհականներ, որը կը նշանակէ հայոց սփիւռքը ունի բացառիկ դեր ու մասնակցութիւն։

Այս հանգամանքով ալ Վեհափառ Հայրապետը Հայաստանի եւ սփիւռքի մէջ ապրող հայ ժողովուրդի Հայրապետն ու հոգևոր պետն է։ Հետևաբար, ՀՀ վարչապետի ﬕանձնեայ կամ քաղաքական շահերէն բխող պահանջը Կաթողիկոսի հրաժարականի մասին, որեւէ իրաւական հիմք չունի, իսկ բարոյական տեսակետէն ալ՝ անընդունելի է եւ ﬔրժելի հայութեան հաւատքի եւ հոգեւոր արժանապատուութեան հասկացութեամբ։ Գալով վարչապետի Վեհարանը ազատելու մասին կոչին, սա եւս անօրինական է եւ յարձակում համայն հայութեան հոգեւոր կենտրոնի վրայ։ Վեհարանը եւ Սուրբ Էջﬕածինը, ոչ ﬕայն վարչական կառույցներ են եւ Սրբավայրեր, այլեւ ﬔր ժողովուրդի խիղճն է որտեղ կը պահուին ﬔր ազգային ու եկեղեցական սրբազան ու նուիրական ժառանգութիւնները։

Մենք որպէս Շվեյցարիոյ թեմ հաւատաւոր անդաﬓեր եւ ժողովուրդի ներկայացուցիչներ, խստօրէն կը դատապարտենք վարչապետի այս կոչերը եւ զանոնք կը դիտարկենք որպէս ﬕջամտութիւն եկեղեցական գործերու եւ ուղիղ յարձակում ﬔր հոգևոր կենդրոն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածնի վրայ: Մենք զգուշացնում ենք, որ նման քայլերը կարող են անդառնալի հետևանքներ ունենալ հասարակական հաﬔրաշխութեան եւ ﬔր ազգային ﬕասնութեան վրայ։

ՀՀ իշխանութիւններու կողմէ այս հակաեկեղեցական ու ապազգային գործընթացները չդադարեցնելու պարագային ﬔնք ալ սփիւռքի մէջ պիտի ձեռնարկենք համապատասխան գործողութիւններու: Աստուած պահապան եւ զօրավիգ լինի ﬔր Աստուածակառոյց Սուրբ Եկեղեցիին, ﬔր ժողովուրդին եւ Հայոց Պետականութեան։

 

Տ. Գուսան Ծ. Վարդապետ Ալճանեան
Շվեյցարիոյ թեմ Առաջնորդական Տեղապահ
Շվեյցարիոյ Հայոց Թեմ գործադիր խորհուրդ
Շվեյցարիոյ մէջ գործող Ազգային Միութիւներ եւ հիﬓարկներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Մարդիկ թող վերջապես հասկանան, որ այսպիսի հեղհեղուկ ու երկերեսանի անձինք են նիկոլի հենարանը, որոնց կերը պակասելու դեպքում խոսում են այլ տեղից կերակրվելու հույսով։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031