Այս պահին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում լարված իրավիճակ է։ Ոստիկանները և մի քանի քաղաքացիներ, որոնք ցանկանում են, որ եկեղեցում Սուրբ ծննդյան ծեսն իրականացնի կարգալույծ հռչակված քահանա Արամայիս Թախմազյանը (նախկինում` տեր Թադե), խոչընդոտում են հոգևոր հովիվ Տեր Հայկ քահանա Սահակյանի մուտքը եկեղեցի։
Այստեղ է նաև փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը, եկեղեցու բակում հավաքված քաղաքացիներից ավելի շատ ոստիկաններ են կուտակված։
Եկեղեցու բակում հավաքված մարդիկ, որոնք կողմ են, որ ծեսը կատարի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հայկ քահանա Սահակյանը, փաստեցին, որ եկեղեցու կանոնների համաձայն՝ տաղավար տոնին պատարագ է մատուցում եկեղեցու հոգևոր հովիվը։
Նրանցից մեկն էլ, դիմելով խոչընդոտող ոստիկաններին և Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանին ասաց․ «Նիկոլի վերջն էլ կգա, ձեր դեմքը ցույց կտաք»։
Կարդացեք նաև
Նրանցից մեկն էլ առաջարկեց՝ եկեք սառույցը հալեցնենք Թալինում, իրար հետ մտնենք եկեղեցի, տեր Հայկն աղոթքն անի, գնանք։ Սակայն այլ մի քանի քաղաքացիներըչհամաձայնեցին։
Այնուհետև միջամտեց Տավրոս Սափեյանը և գոչեց․ «Եկեղեցում էս պատարագի համար ոտք դրած մեկ եկեղեցական ունենք, ամենայն հարգանքով Տեր Հայկին, բայց մեզ պետք չի, նա չի մտնելու եկեղեցի»։
Թալին համայնքի ղեկավարը չէր հանգստանում, դիմելով թալինցիներին՝ ասաց, որ ինքը ծառայել է բանակում և կոչ արեց եկեղեցու բակում կանգնածներին՝ թող գնան, ծառայեն իրենց հայաթում և այլն։
Ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































