Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության և Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացմանը նպաստելու համար։ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ընդգծել է տիկին Քվինի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու փաստը։
Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ Կառավարությանը համատեղ աշխատանքի և արդյունավետ փոխգործակցության համար։ Դեսպանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում ևս ՀՀ–ԱՄՆ գործակցությունը կզարգանա բոլոր ուղղություններով։
Կարդացեք նաև
Կողմերը մտքեր են փոխանակել TRIPP նախագծի իրականացման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ




















































