Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանում ակցիաներին հնչող հիմնական վանկարկումներն են «մահ Խամենեին», «մահ բռնապետին», «Փահլավին հետ է վերադառնալու»․ «Իրանն այսօր»

Հունվար 08,2026 11:25

«Իրանն այսօր» – Իրանում ցույցերը երեկ նոր թափ են առել. դրանք ավելի մարդաշատ են դարձել, ընդգրկվել է աշխարհագրությունը:

Մարդաշատ ցույցերի տեսանյութեր են հրապարակվել նաև այն քաղաքներից, որտեղից մինչև այժմ ակտիվություն չի եղել կամ ավելի պասիվ էր:

Նախորդ օրվա Աբդանանի մարդաշատ ցույցից հետո նմանատիպ ակցիաներ են եղել նաև Աստարայում, Ռաշտում, Ղազվինում,Աբադանում և մի շարք փոքր քաղաքներում: Ընդ որում՝ փոքր ու միջին քաղաքներում ընդգրկվածությունն այս ցույցերի առանձնահատկություններից է:

Ցույցեր են եղել Թեհրանի շուրջ 20 վայրում: Ակտիվ շրջաններից շարունակում է լինել երկրի արևմուտքը: Այստեղ նաև ավելի ռադիկալ են ակցիաները:

Արձանագրվել են իրավապահների վրա զինված հարձակումների դեպքեր: Հարձակումներ են եղել նաև հանրային ու վարչական նշանակության օբյեկտների վրա: Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են 3 իրավապահի զոհվելու մասին, մեկ աշխարհազորային էլ զոհվել է «կասկածելի հանգամանքերում»:

Հաղորդվել է մի շարք քաղաքներում շուկաների գործադուլի, ուսանողական ակցիաների մասին։

Ակցիաներին հնչող հիմնական վանկարկումներն են «մահ Խամենեին», «մահ բռնապետին», «Փահլավին հետ է վերադառնալու» և նմանատիպ այլ կարգախոսներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031