Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս երկու քահանա որոշեց միանալ Նիկոլ Փաշինյանի հռչակած օրակարգին

Հունվար 09,2026 19:26

Տանձուտ համայնքի հոգեւոր հովիվ Տեր Մովսես քահանա Աշուրյանը ֆեյսբուքյան էջում միայն ընկերների համար նախատեսված գրառմամբ տեղեկացնում է. «Ես՝ Տեր Մովսես քահանա Աշուրյանս, ողջունում և աջակցում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների կողմից ընդունված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեկարգման հայտարարությանը՝ միանալով բարենորոգման նախաձեռնությանը»:

Համանման հայտարարություն է դարձյալ սահմանափակելով իր լսարանը՝ տարածել նաեւ Արմավիրի թեմի քահանա Տեր Մկրտիչ Մուշադյանը. «Ես` Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանս ողջունում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած`Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեկարգման հայտարարությունը, աջակցում և միանում եմ Բարենորոգման հայտարարությանը»:

Հիշեցնենք, որ սա այն քահանան է, որը Գյումրու Յոթ վերք եկեղեցում պատարագ մատուցեց Նիկոլ Փաշինյանի նախընտրած ձեւով, այն բանից հետո, երբ Շիրակի թեմի բոլոր հոգեւորականները հրաժարվեցին դա անել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031