Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցում տեր հայր է, դրսում՝ փարաջեն հանած սովորական քեռի, հոպար. Տեր Վրթանեսը՝ իշխանության «շրջիկ» քահանայի մասին

Դեկտեմբեր 12,2025 18:50 Share

-Թեմի առաջնորդի մոտ գերխոնարհ կեցվածքով է, Սիոն սրբազանն ինչ ասի, պարտաճանաչ կանի, բայց Սիոն սրբազանից հեռու էլ ինչ ասես, կանի: Աշխարհիկ կյանքով ոնց որ ապրի: Եկեղեցուց դուրս իրեն միշտ քաղաքացիական հագուստով եմ տեսել: Եկեղեցում փարաջեն կապում է, քահանա է, եկեղեցուց դուրս է գալիս, փարաջեն հանում , սովորական քաղաքացու պես փողոցում արդեն հոպար, քեռի է դառնում: Այդ կարգավիճակով է ապրում,- Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու Յոթ վերք եկեղեցում դեկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանին «պատարագ» մատուցած Արմավիրի թեմից Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանին այսպես է բնութագրում Բյուրականի հոգեւոր հովիվ Վրթանես քահանա Բաղալյանը:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ համացանցում շրջանառվում է տեր Մկրտիչի մասնակցությամբ սկանդալային տեսանյութ, որտեղ վերջինս ծխում է, թիկունքում էլ կիսամերկ պարուհին է պարում:

Տեր Վրթանեսի խոսքով, Վաղարշապատում տեր Մկրտիչը առանց քահանայական զգեստի է շրջում, ինչը հավատացյալ ժողովրդին դուր չի գալիս. «Երկակի կյանք է ապրում: Մտավ հովվատուն, հագավ փարաջեն, էդ մի քանի ժամը տեր հայր է, հանեց դուրս եկավ, արդեն մնացածի նման: Իր նկարագիրն էլ մոտ է այն մյուս տիրադավ եպիսկոպոսներին»:

Ի դեպ՝ Տեր Վրթանեսը անդրադառնալով Յոթ Վերքում դեկտեմբերի 5-ին Փաշինյանի մասնակցությամբ պատարագին՝ պատմեց, որ այդ օրը վերջին 20 տարին ամեն կիրակի Յոթ Վերքում պատարագի մասնակցող հավատացյալներին չեն թողել եկեղեցի մտնել. «Ոտնահարվել է նաեւ այդ ժողովրդի իրավունքները, իրենք ստիպված Ամենափրկիչ են գնացել: Մարդ կա ամեն կիրակի Յոթ Վերք է գնացել, այդ օրը չի կարողացել ներս մտնի: Ինձ են պատմել, որ դա միակ կիրակին է եղել, որ չեն կարողացել ներս մտնել: Այսինքն՝ խոչընդոտվել է նաեւ պարզ հավատացյալների՝ Յոթ Վերքում կանոնական պատարագի մասնակցելու իրավունքը»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031