Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանում իրադրությունն ամբողջությամբ վերահսկողության տակ է. Աբբաս Արաղչի

Հունվար 12,2026 14:59

«Ա1+». Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրում իրադրությունն ամբողջությամբ վերահսկողության տակ է։ Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, Իրանի արտգործնախարարն այս մասին խոսել է Թեհրանում՝ օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ։

Արաղչին հայտնել է, որ համազգային բողոքի ցույցերը «բռնի և արյունալի են դարձել՝ Թրամփին միջամտելու առիթ տալու համար»։ Նա նշել է, որ բռնությունը կտրուկ աճել է շաբաթվա վերջին, բայց «իրավիճակն այժմ լիակատար վերահսկողության տակ է»։

ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ իրենք ունեն տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են զենքեր մատակարարվում ցուցարարներին՝ նշելով, որ Իրանի իշխանություններն առաջիկայում կհրապարակեն ձերբակալվածների խոստովանությունները։

Արաղչիի խոսքով՝ իշխանությունները «ուշադիր հետևում են» փողոցներում տեղի ունեցող իրադարձություններին։ Նրա համոզմամբ՝ ցույցերը «հրահրվել և բորբոքվել են» օտարերկրյա տարրերի կողմից։ Իրանի ԱԳ նախարարը խոստացել է, որ իրավապահները «կհետապնդեն» կատարվածի պատասխանատուներին։

Նա անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որում նշվում էր, թե ամերիկյան կողմը պատրաստ է միջամտելու, եթե իրանցի ցուցարարների դեմ ուժ կիրառվի՝ ասելով, որ դա պատրվակ է Իրանի ներքին գործերին միջամտելու համար։ «Մենք պատրաստ ենք պատերազմի, սակայն պատրաստ ենք նաև երկխոսության»,- նշել է Արաղչին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031