«Հայերի ու Հայաստանի հանդեպ իր «սերը» միշտ արտահայտող պրոպագանդիստ Վլադիմիր Սոլովյովը պահանջում է «Հատուկ ռազմական գործողություն» անել Հայաստանում, ճիշտ այնպես, ինչպես Ուկրաինայում: Սա թշնամական դրսևորում է ՀՀ հանդեպ և պետք է ստանա պատշաճ արձագանք: Ո՞րը պետք է լինի սրան ՀՀ արձագանքը:
Առնվազն Սոլովյովը պետք է զրկվի ՀՀ կողմից իրեն տրված Պատվո շքանշանից: Եվ սա նվազագույնն է, որ ՀՀ-ն պետք է անի:
Հատուկ տաղանդ է պետք քո հանդեպ լավ տրամադրվածներին հետդ թշնամացնելու համար:
Սոլովյովը պետք է վերցնի Դեյլ Կարնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ» գիրքը և գրի դրա հակառակը՝ «Ինչպես ձեռք բերել թշնամիներ»: Կացինը կարող է տեղ-տեղ օգնել: Բայց երկարաժամկետ կտրվածքով կացնի կիրառությունը լավագույն միտքը չէ»։
ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյան
Կարդացեք նաև
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ


















































