Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն արքային մեղադրանք է առաջադրվել «թու-թու Լավա»-ի և նրա ընտանիքի անդամների հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար

Հունվար 12,2026 16:30

Իբրև բլոգեր հանդես եկող «Լևոն արքա»-ն մեկ այլ բլոգեր «Թու-թու-թու Լավա»-ի և նրա ընտանիքի անդամների հասցեին յութուբյան իր ալիքով սպառնալիքներ և հայհոյանքներ հնչեցնելու համար ոչ միայն ձերբակալվել է, այլ նրա նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել:

Քննչական կոմիտեից Aravot.am-ին հայտնեցին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը): Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ ըստ shamshyan.com-ի՝ հունվարի 10-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել էր «Լևոն արքա»-ն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031