Լրահոս
Օրվա լրահոսը

«Դավիթ Համբարձումյանը ՔՊ-ին երկու անգամ հաղթել է՝ անկախ տարբեր ճնշումներից, դա իրենք նրան չեն ներում»

Հունվար 12,2026 17:11

«Դավիթ Համբարձումյանը ՔՊ-ին երկու անգամ հաղթել է՝ անկախ տարբեր ճնշումներից, դա իրենք նրան չեն ներում։ Ավելին, հաղթելուց հետո մնացել է աներեր եւ մնացել է խիստ ընդդիմադիր կեցվածքով համայնքապետ»,- այսօր Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով նիստից առաջ, ՀՀ վերաքննիչ դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Նրա գնահատմամբ, Դավիթ Համբարձումյանը քաջ գիտակցում էր, թե ի՞նչ է նշանակում համաձայնել՝ դառնալ իմպիչմենթի վարչապետի թեկնածու եւ այնքան կամք ուներ, որ համաձայնեց։

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Հենրիխ Դանիելյանն էլ այն կարծիքին է, որ ՔՊ-ական իշխանությունը կալանքի տակ է պահում Դավիթ Համբարձումյանին՝ նրա ընդդիմադիր հայացքների պատճառով եւ հայտարարում է, որ Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ է։

Մանրամասները՝ տեսանյութում

«Անտիֆեյք» կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանն էլ կարծիք հայտնեց, որ թե Դավիթ Համբարձումյանը, թե Նարեկ Սամսոնյանը, թե մյուս քաղբանտարկյալները շարունակում են կալանավորված մնալ՝ իշխանության վրեժխնդրության արդյունքում։ Նա վստահեցրեց՝ թեեւ արդեն չորրորդ օրն է Նարեկ Սամսոնյանը հացադուլի մեջ է, բայց նա անկոտրում է։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031