Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրական շարժիչով 15 000 տրանսպորտային միջոցներ 2026 թ.-ին կազատվեն ներմուծման մաքսատուրքից

Հունվար 12,2026 17:26

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2025 թվականի դեկտեմբերի 25-ին ընդունված՝ N 1971-Ն որոշմամբ հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 05․12․2025թ․ N 111 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը հատկացված՝ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատմամբ ներմուծվող 15 000 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման ընթացակարգը։

Կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված՝ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ընդհանուր 15 000-ից 3000-ը հատկացվում է բացառապես անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակում ներմուծում իրականացնող սուբյեկտներին, իսկ 12 000-ը՝ այլ սուբյեկտներին (այդ թվում՝ ֆիզիկական անձանց)։

Միաժամանակ, նախատեսվում է նաև վերոնշյալ 3000 էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների չսպառման դեպքում՝ մնացորդը վերաբաշխել այլ սուբյեկտների միջև։

Նշենք,  որ որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 22-ից և կտարածվի նույն օրվանից ձևակերպված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների նկատմամբ։

ՊԵԿ տեղեկաատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031