Հունվարի 8-ին «Մեգա Թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանի կողմից ներկայացված հանցագործության հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել: ՀՀ քննչական կոմիտեից Aravot.am-ին հայտնեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) և 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ «Մեգա Թրեյդ» ընկերության տնօրենը facebook-յան օգտատեր Պապ թագավորի գրառման վերաբերյալ էր հանցագործության մասին հաղորդում ներկայացրել:
Ընկերության կողմից հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու հիմք է դարձել «Pap Taqavor» ֆեյսբուքյան էջի օգտատիրոջ այս բովանդակությամբ գրառումը՝ «Ջարթուփշուր են արել Ռան Օյլ-ի Վանաձորի բենզալցակայանը, հայերը հերթական լեն սիլլեն են հասցրել ադրբեջանական socar-ից ներմուծած ու 5000 երեխեքի արյան գնով բիզնես անող գրզոյին» ու նմանատիպ այլ գրառումներ: Ընկերությունն այդ գրառումները համարել է ընկերության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու եւ ընկերության գույքը ոչնչացնելու բռնության կոչ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ադրբեջանական բենզինը գնած 2 կազմակերպություններից մեկը «Մեգա Թրեյդ» ընկերությունն է, որը այդ բենզինը վաճառում է ընկերությանը պատկանող «Ռան Օիլ» բենզալցակայանների ցանցում: «Սիլ Կապիտալ» ընկերությունը տարիներ առաջ ձեռք է բերել «Ռան Օիլ»-ը:
«Մեգա Թրեյդը» մտնում է «Սիլ Կապիտալի» մեջ, որը պատկանում է իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ





















































Սելը չի ճռռում, սելվորն է ճռռում։
Եթե հետադարձ հայացք նետենք խաչատուր սուքիասյանի բիզնես գործունեությանը, կպարզվի, որ այդ բիզնեսը ծաղկել է թե պատերազմի ժամանակ, և թե ներկայիս “խաղաղության” ծրագրի պայմաններում, թե հայկական շուկայի մի մասը իր քաղաքական ազդեցիկ կապերի միջոցով գրավելու շնորհիվ և թե մեր թշնամու շուկայի մեջ ներկայումս ներթափանցելու շնորհիվ։
Ամենազզվելին այն է, որ նա լրիվ կորցրել է հայի ազգային արժանապատվությունը հասկանալու կարողությունը և մոլեգնած ձևով փորձում է պատժել իր թշնամահաճո ու անարժանապատիվ բիզնես-գործարքից վրդովված օգտատիրոջը։