Նիկոլ Փաշինյանն ասում է, թե թոշակը կարող էին 11 հազարով բարձրացնել, բայց քանի որ թոշակառուները չեն գիտակցում, թե ինչի վրա ծախսեն այդ գումարը, իրենք՝ ամենագետ իշխանությունները, թոշակառուի փոխարեն այդ գումարը ծախսում են առողջության ապահովագրության վրա: Պարզ ասած՝ կառավարության մի գրպանից մյուս գրպանն են դնում այդ գումարը, համարում, թե թոշակառուներին «լավություն» արեցին:
Ինչ խոսք, վիրավորական են նման արտահայտությունները: Բայց Փաշինյանը որոշեց ավելի հեռուն գնալ ու հայտարարեց, թե կարող են 20000 դրամով բարձրացնել թոշակները, բայց դա բան չի փոխելու թոշակառուի կյանքում, նա էլի մեծ գումարներ է ծախսելու ջեռուցման վրա, չնայած կարգին չի էլ ջեռուցվելու տունը: Ասեք, որ հզոր է…
Էհ, այդպես՝ այդպես է, եկեք այն 30-40 հազար դրամ թոշակն էլ մի տվեք թոշակառուներին: Միևնույնն է, եթե 20 հազար դրամը բան չի փոխում իրենց կյանքում, այդ 30-40 հազար դրամն էլ բան չի փոխի:
Ու ընդհանրապես, թոշակառուն ո՞վ է, որ նրա կյանքում ինչ-որ բան փոխվի: «Իրական» Հայաստանում միայն քպականների, փաշինյանական պաշտոնյաների, մի քիչ էլ՝ քպամերձների կյանքում պիտի բան էլ չէ՝ շատ-շատ բաներ փոխվեն: Միայն նրանք պետք է հարստանան:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում


















































