«Թոշակ բարձրացնելու համար փող չկա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձանագրում է «Մեր ձեւով» շարժման անդամ Աշոտ Մարկոսյանը եւ հավելում. «Ուրեմն՝ վարչապետի աշխատակազմի այս տարվա բյուջեն 65 միլիոն դոլար է։ Այդ 65 միլիոն դոլարով կարելի էր ապահովել մեր բոլոր թոշակառուների, կամ գրեթե բոլոր թոշակառուների ձմռան ջեռուցման վարձը: Բայց ոչ։ Մենք ծախսելու ենք վարչապետի աշխատակազմի պահպանության համար»:


















































