Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ը ներդնում է Hecttor AI-ը՝ բարձրացնելու զանգերի կենտրոնի հաղորդակցության որակը

Հունվար 13,2026 13:54

Ucom-ը հայտարարում է իր զանգերի կենտրոնում Hecttor AI գործիքի ներդրման մասին: Աշխարհում առաջինը խոսքի արագությունը իրական ժամանակում կարգավորող և հստակությունը բարելավող այս տեխնոլոգիան, որը մշակվել է Սիլիկոնյան հովտում գործող Saima Inc․ ընկերության կողմից, օգնում է յուրաքանչյուր զանգ դարձնել ավելի հստակ, հասկանալի և արդյունավետ՝ երկու կողմերի համար։

«Կարո՞ղ եք կրկնել» արտահայտությունը զանգերի կենտրոնների ամենահաճախ կրկնվող խնդիրներից է, որը ոչ միայն նվազեցնում է շփման արդյունավետությունը, այլև բացասաբար է ազդում ընդհանուր սպասարկման որակի վրա։ Hecttor AI-ը վերացնում է զանգերի կենտրոնների հիմնական խնդիրները՝ արագ և անհասկանալի խոսքը, ձայնի վատ որակը և ֆոնային աղմուկը: Սա զգալիորեն բարձրացնում է ծառայության որակը և հնարավորություն տալիս ընկերությանը ստանալ չափելի բիզնես-արդյունքներ՝ զանգերի  կրճատված տևողություն, խնդիրների ավելի արագ լուծում և հաճախորդների գոհունակություն։

«Ucom-ում մենք մշտապես առաջ ենք մղում նորարարական լուծումները, որոնք իրական ազդեցություն են ունենում մեր հաճախորդների փորձառության վրա։ Մեզ համար կարևոր է, որ մարդիկ զգան՝ իրենց լսում են և իրենց խնդիրները լուծում են ճիշտ, արագ և հոգատարությամբ։
Այս տեխնոլոգիան մեզ հնարավորություն է տալիս հաջորդ քայլն անել սպասարկման որակի զարգացման մեջ՝ կիրառելով արհեստական բանականության այնպիսի գործիք, որն արդեն այսօր փոխում է ոլորտի միջազգային չափանիշները», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ucom-ի հետ համագործակցությունը մեզ համար կարևոր քայլ է։ Այն վերահաստատում է, որ առաջատար օպերատորները տեսնում են Hecttor-ի իրական ազդեցությունը խոսքի հստակության, խնդիրների արագ լուծման և հաճախորդների գոհունակության վրա։ Հավատում ենք, որ միասին կարող ենք ստեղծել լավագույն փորձը ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում», – նշել է Saima-ի հիմնադիր տնօրեն Մնացական Շարաֆյանը:

Hecttor AI-ը նախագծված է «Անվտանգությունը՝ առաջանահերթություն» սկզբունքով, տվյալների լոկալ մշակումով և լիարժեք պաշտպանությամբ՝ ապահովելով անվտանգության բարձրագույն ստանդարտներ ինչպես Ucom-ի, այնպես էլ ընկերության բաժանորդների համար։ Տեխնոլոգիան արդեն հաջողությամբ կիրառվում է համաշխարհային հեռահաղորդակցության ընկերությունների, բանկերի և այլ խոշոր ձեռնարկությունների կողմից՝ դառնալով նրանց ձայնային հաղորդակցության հուսալի հիմքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031