«Մենք ունենք մի իշխանություն, որը բազմաթիվ կորուստներից հետո հիմա էլ որոշել է խաղաղության խաչմերուկ կառուցել այնտեղ, որտեղ արդեն, ցավոք, նաև ռազմական շատ ավելի լուրջ բախումների հնարավորություն է ստեղծվել։ Հույս ունեմ, որ մենք հնարավորություն կունենանք շրջանցել առաջիկա բարդ զարգացումները մեր տարածաշրջանում։ Բայց աչք փակել ու մեր շահերը մինչև վերջ բոլոր հնարավոր եղանակներով չհետապնդել մեզ համար ցավալի հերթական հարվածը կարող է լինել»,-«Հայաստանը և տրանսպորտային մեգածրագրերը» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Ըստ Արտակ Զաքարյանի՝ պետք է շեշտադրել ոչ թե խաղաղությունը, այլ անվտանգությունը, քանի որ խաղաղություն մեկը մյուսին չի տալիս, բայց անվտանգության երաշխիքներ մեկը մյուսին միշտ տվել են ու տալու են․ «Հետևաբար միջազգային կոմունիկացիաների կամ մեգածրագրերի վերաբերյալ ՀՀ քաղաքականությունը պետք է ուղղված լինի ոչ թե խաղաղության շեշտադրումով, այլ անվտանգության ու համագործակցության շեշտադրումով։ ՀՀ-ն ավելի շատ հնարավորություն ունի դառնալու անվտանգության և համագործակցության խաչմերուկ, քան այսպես կոչված խաղաղության խաչմերուկ, որը, ցավոք, շատ մշուշոտ է։ Հենց այն միակողմանի կամ եղած հնարավոր միայն մեկի վրա շեշտադրումը բերելու է շատ ավելի մեծ բախումների, քանի որ գերտերությունները մեկը մյուսին շատ բաներ չեն ներում»։
Ըստ Արտակ Զաքարյանի՝ ՀՀ-ն Չինաստանի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի հետ պետք է ունենա շատ կոնկրետ արտաքին քաղաքական, տնտեսական ու անվտանգային օրակարգեր, դրանք կառուցի համագործակցության սկզբունքով, տարածաշրջանում բաց օրակարգերով․ «Ինչ-ինչ, բայց աշխարհագրությունը չես կարող տեղափոխել։ Եթե այս շահերն անցնում են Հարավային Կովկասով, պետք է օգտվել դրանցից։
Կարդացեք նաև
«Հայաստանը և տրանսպորտային մեգածրագրերը» թեմայով քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































