Լրահոս
Օրվա լրահոսը

Անհասկանալի էր նաև, թե ինչո՞ւ է հայկական կողմը շատ արագ վերադարձնում ադրբեջանցի զինծառայողներին. Վիտալի Մանգասարյան

Հունվար 13,2026 17:24

«Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը

ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով համացանցում և ԶԼՄ-ներում մեծ արձագանք ստացած տեղեկությանը, թե ադրբեջանական զինծառայողները Սև լճի հատվածում ստուգում են հայ զինվորներին, հայտարարեց, որ իրավիճակը նոր չէ և սկիզբ է առել դեռևս 2021 թվականի մայիսին։ Նրա խոսքով, հայկական կողմն ունի երկու ընտրություն՝ կամ լքել դիրքը, կամ անցնել ադրբեջանական դիրքի, ըստ էության խիստ վերահսկելի հատվածով։ Իսկ դիրքը լքելու դեպքում իր հասցեին մեղադրանքներ կհնչեն՝ «հայրենիքի տարածք զիջելու» համար։

Հիշեցնեմ, որ Պապիկյանի ՊՆ ղեկավար դառնալուց հետո առաջնագծում գրանցվել են մի շարք սրացումներ: Եղել են նաև միջադեպեր, երբ ադրբեջանական զինծառայողներ են անցել ՀՀ տարածք, որից հետո մեր դիրքապահների կողմից վնասազերծվել են, և այդ ժամանակ շատերիս համար անսպասելի արագ վերադարձվել ադրբեջանական կողմին, այն պարագայում, երբ Բաքվում գերության մեջ էին գտնվում մեր եղբայրները: Այս դրվագներում անհասկանալի էր նաև, թե ինչո՞ւ է հայկական կողմը շատ արագ վերադարձնում ադրբեջանցի զինծառայողներին, քանի որ կարելի էր գոնե փոխանակման գործընթաց իրականացնել:

Ադրբեջանական կողմը, հնարավոր է, ուլտիմատում էր ներկայացնում․ մինչև իրենց գերեվարված զինծառայողներին հայերը չվերադարձնեն, նրանք չեն թույլատրի նշված դիրքի հերթափոխ, սնունդ, ջուր կամ բժշկական աջակցություն։ Իսկ նման իրավիճակներում հայկական կողմի գործողությունների տարօրինակ արագությունը դառնում է հասկանալի։

Ադրբեջանցիները միամիտ չեն և շատ լավ էին հասկանում, որ հայկական ներկայությունը Սև լճի այդ դիրքերում իրենց համար կարևոր նշանակություն ունի։ Եվ հենց այդ պատճառով էլ չեն «փակել հարցը», ինչի հնարավորությունը ոնց հասկանում եմ ունեին:Մշտական ճնշման ռեժիմը նրանց համար ավելի շահավետ էր:

Հ.Գ. Իսկ ինչ վերաբերում է «հայրենիքի տարածքներ զիջելու» մտավախությանը, ապա գործող ռազմաքաղաքական ղեկավարությունը վաղուց ապացուցել է, որ նրանք նման «բարդույթներ» չունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031