Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ իսկապես տուն են պահում, դուրս գան համակարգից, որ ո՞վ պահի իրենց տունը. Հովհաննես Քոչարյան. «Հրապարակ»

Հունվար 14,2026 11:19

«Հրապարակի» զրուցակիցը նախկին փոխոստիկանապետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանն է։

 – Ուժայինները՝ ոստիկաններ, ԱԱԾ-ականներ, դատարաններ, աննախադեպ կերպով ներգրավված են քաղաքական գործընթացներին, եւ հատկապես ոստիկանները վերջին շրջանում անում են քայլեր, որոնք հանրության զարմանքն են հարուցում։ Օրինակ՝ ամեն կիրակի Նիկոլ Փաշինյանի հետ եկեղեցիներ են այցելում, հսկում են կարգալույծ հոգեւորականներին, իսկ հանցագործություններն այս ամենի ֆոնին կտրուկ աճում են, փոխարենը այդ ամենով զբաղվելու, ոստիկանները զբաղվում են իշխանությունների հրահանգները կատարելով։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ նախադեպ է սա։ 

– Ոստիկանությունն ինչ կարգավիճակ եւ ֆունկցիա որ ունեցել է, այդ ամենը նույնությամբ պահպանել է, պարզապես քաղաքական օրակարգերում ոստիկանության դերի ինտենսիվությունը զգալիորեն բարձրացել է։ Հայաստանում քաղաքական իրավիճակն անկայուն է, շուտով ընտրություններ են, սպասվում է քաղաքական կոշտ պայքար, անգամ, ես կասեի՝ ոչ թե պայքար, այլ, բառիս բուն իմաստով՝ ճակատամարտ, եւ, բնականաբար, իշխանությունները ցանկանում են իրենց հնարավորության ներուժում պրոցեսները դարձնել կառավարելի։ Որն է իշխանության ներուժը՝ հարկադրանքի մեխանիզմը, ուստի ոստիկանությունն այստեղ գլխավոր դերակատարում ունի։ Ասեմ ավելին՝ ոստիկանության ներգրավվածությունը քաղաքական պրոցեսներում մեծանալու է։ Ինձ այժմ կհարցնեք՝ լա՞վ է դա, թե՞ ոչ։ Ես կասեմ, որ, բնականաբար, վատ է, սակայն դա է սոցիալական պրոցեսները վերահսկողության տակ պահելու միակ ինստիտուտը։ Ոստիկանությունը միշտ էլ եղել է հարկադրանքի մեքենա, եղել է այդպիսին եւ, ցավոք, դեռ երկար է մնալու այդ կարգավիճակում։

– Եկեղեցու դեմ այս արշավն աննախադեպ է, եթե համակարգում լինեիք եւ ստանայիք հակաեկեղեցական արշավին ներգրավվելու հրաման, կհամաձայնեի՞ք։ 

– Այո, աննախադեպ է։ Եթե կոնկրետ իմ մասին է խոսքը, ապա ես կհրաժարվեի այդ հրամանից։ Եթե տեսնեի, որ տվյալ հրամանն ապօրինի է՝ առնվազն իմ ընկալմամբ, ապա ես դա պարզապես չէի կատարի, ավելին՝ իմ ղեկավարներին կազատեի իմ ներկայությունից, ես այդ ընտրությունը կկատարեի։ Բայց շատերն այս հարցի վերաբերյալ ունեն այլ մոտեցում։ Շատերի համար այժմ աշխատանք կորցնելը կատաստրոֆա է, մեծ ողբերգություն։ Երբեմն մարդկանց հեգնում են, ասելով՝ չասեք, որ տուն եք պահում, սակայն մարդիկ իսկապես տուն են պահում, դուրս գան համակարգից, որ ո՞վ պահի իրենց տունը։ Պետք է մի բան հասկանալ․ խնդիրների միակ լուծումը օր առաջ սահմանադրականությանը վերադառնալն է։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Իյա, իրոք?, ասում ես տուն են պահում հա?: Եվ դու ըմբռնումով ես մոտենում դրան?: Դե վաղը կարող է նիկոլն ասի անկլավները հանձնում ենք թուրքին, ժողովուրդն էլ դրան դեմ դուրս գա – ոստիկանները պտի ժողովրդին ծեծեն, ջարդեն, թե ինչ է տուն են պահում?։
    Այսինքն դու էլ ես ժամանակին եղել տուն պահող, մինչև որ քեզ գործից չհանեցին։ Ընդ որում, պատմում են, որ շատ լավ տուն պահող ես եղել։

  2. Ասֆալտին պառկեցված says:

    Խոսելուցդ երևում է, որ էլի ուզում ես համակարգ մտնես, ասածդ խոսքերով նիկոլին տակտիչնի հասկացնում ես, որ դու էլ տուն պահելու մոտեցումը ողջունող և հրաման կատարող տղա ես։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031