ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը
Ընտրություններում Նիկոլին հաղթել պատրաստվող ու իմփիչմենթի գաղափարը ծաղրող ընդդիմությանը երկու պարզ հարց ունեմ: Աշխարհում հնարավոր ամենաազնիվ նկատառումներից ելնելով:
1.) Ընտրողների համարյա կեսը բնակվում են մեր գյուղերում ու քաղաքային փոքր բնակավայրերում:
2021 թ. ընտրություններում Նիկոլը հաղթել է հենց գյուղաբնակ ընտրողների քվեով: Ի՞նչ է փոխվել 2021 թ. այս կողմ: Ընդդիմությունը գյուղերում ի՞նչ է արել այս ընթացքում ու ի՞նչ է անում հիմա, գյուղաբնակ ընտրողների հետ ի՞նչ աշխատանք է տարել, որ հիմա այլ արդյունք ակնկալենք:
2.) Ընտրություններով կամ փողոցով իշխանափոխության հասնելու հիմնական շարժիչ ուժը երիտասարդությունն է, նաև ուսանողությունը: Ամենուրեք ու միշտ:
Կարդացեք նաև
Իմ տպավորությամբ, որ հաստատվում են նաև սոցհարցումների տվյալներով, այսօր մեր երիտասարդությունը, որ փոփոխություններ ցանկացող ամենաակտիվ շերտն է, հավասարապես հիասթափված է և՛ իշխանությունից և՛ ընդդիմությունից: Եղած քաղաքական առաջարկների մեջ դեռ չի գտնում իր ցանկությունների, հույզերի ու գաղափարների կրող ուժին ու առաջնորդին, ում հետևից կգնար:
Հ.Գ. Քանի դեռ որոշ ժամանակ կա, ընդդիմությունը պիտի երեք խնդիր լուծի՝ միավորվի, դեմքով շրջվի դեպի մեր գյուղաբնակ ժողովուրդն ու փորձի շահել երիտասարդության համակրանքը: Հակառակ պարագայում հազիվ, թե իրատեսական է այլ արդյունք սպասել:
Դա հնարավո՞ր է: Տեսականորեն դեռ այո:



















































Շատ ճիշտ ու կարևոր հարցեր են։