Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտում ենք այն խայտառակ երևույթը, երբ որոշ զինվորականներ համարձակվում են ճնշում գործադրել գնդերեցների վրա՝ փորձելով նրանց ներքաշել տիրադավների շարքերում. Մանուկ քահանա Զեյնալյան

Հունվար 14,2026 13:28

Ես՝ որպես նախկին գնդերեց, ամենայն քաջությամբ և նախանձախնդրությամբ ծառայել եմ Հայոց բանակում՝ գիտակցելով, որ մեր ծառայությունը ուխտ է՝ Աստծո, իմ Սուրբ Հայրենիքի և զինվորի առաջ։ Գնդերեցի ծառայությունը եղել է սուրբ պարտք, ոչ երբեք գործիք շահի կամ դավադրության համար։

Խստորեն դատապարտում ենք այն խայտառակ երևույթը, երբ որոշ բարձրաստիճան զինվորականներ, չարաշահելով իրենց պաշտոնական լիազորություններն ու իշխանությունը, համարձակվում են ճնշում գործադրել գնդերեցների վրա՝ փորձելով նրանց ներքաշել անամոթ տիրադավների շարքերում։

Սա ծանր մեղք է՝ ոչ միայն զինվորական կարգապահության, այլև ազգային խղճի դեմ։
Ով զինվորական կոչումն օգտագործում է պառակտում սերմանելու, խաբեությամբ ու հարկադրանքով մարդկանց դավաճանության տանելու համար, նա ոտնահարում է իր իսկ ուսադիրի պատիվը։

Խիստ հորդորում և զգուշացնում ենք գնդերեցներին՝ չլինել դավաճան։ Դուք կոչված եք ծառայելու ճշմարտությանը, հայրենիքին և ժողովրդի միասնությանը։ Ցանկացած փորձ՝ գնդերեցներին շեղելու այդ ճանապարհից, դատապարտված է պատմության, խղճի և Աստծո առաջ։

Խոնարհ աղոթքով՝
Մանուկ քահանա Զեյնալյան

Արագածոտնի թեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031