Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն աներկբա եւ միանշանակ գնում է ԵՄ, բայց առայժմ կմնանք ԵԱՏՄ անդամ․ Նիկոլ Փաշինյան

Հունվար 14,2026 13:52 Share

Հայաստանը ԵԱՏՄ-ում կմնա այնքան ժամանակ, որքան դա հնարավոր կլինի, իսկ երբ դա անհնար կդառնա՝ Հայաստանի ժողովուրդը որոշում կկայացնի․ «Հայաստանը եւ խաղաղությունը․ ռիսկեր եւ հնարավորություններ» թեմայով համաժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա մանրամասնեց՝ ՀՀ կառավարությունն իրեն հաշիվ է տալիս, որ չենք կարող լինել միաժամանակ ԵՄ եւ ԵԱՏՄ անդամ, բայց առայժմ դա հնարավոր է․ «Հիմա այլ իրողություն է պարզվում․ այնուամենայնիվ, տարածք կա, որ այս ճանապարհով գնանք՝ լինելով ԵԱՏՄ անդամ։ Մենք հիմա այդ տարածքի մեջ ենք։ Մենք ձեւ չենք անում, մենք հստակ հայտարարում ենք, որ գնում ենք ԵՄ ճանապարհով, սակայն մենք այսօր ԵԱՏՄ անդամ ենք, ու դա նշանակում է, որ այս կետում անհամատեղելիություն չկա, հակառակ դեպքում դա հնարավոր չէր լինի։ Այնքան, որքան համատեղելիությունը հնարավոր լինի՝ կշարունակենք մնալ ԵԱՏՄ անդամ։ Երբ անհամատեղելիության անհնարինություն կարձանագրվի, մենք ՀՀ քաղաքացիների հետ կկայացնենք այն որոշումը, որը կբխի ՀՀ ժողովրդի ազատ կամարտահայտությունից»։

Նա հատուկ ընդգծեց ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու մասին ՀՀ ԱԺ–ում ընդունված օրենքը․ «Սա անկյունաքարային նշանակություն ունի առաջին հերթին մեր երկրի անկախության և ինքնիշխանության ապահովման ու ավելի բարձր մակարդակ ապահովելու տեսանկյունից»։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ ռազմավարությունը Հայաստանը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելն է։ Երբ սա դառնա իրողություն՝ կգա նաեւ քաղաքական որոշում կայացնելու ժամանակը․ «ՀՀ կառավարության ընկալումն այս հարցում միանշանակ է․ արդյոք մենք ուզո՞ւմ ենք լինել ԵՄ լիիրավ անդամ։ Այո, աներկբա եւ միանշանակ։ Մենք մեզ հաշիվ ենք տալիս, ու նախորդող շրջանի փորձը դա ցույց տվեց, որ երկրին չեն ընդունում Եվրամիություն, քանի դեռ տվյալ երկիրը չի համապատասխանել ԵՄ չափանիշներին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031