«Մարդիկ բողոքում էին տնտեսական հարցերից, սակայն տեսան, որ իրենց կյանքի հիմքերը խարխլվում են ՝ հատուկ մարզված եւ պատրաստված ահաբեկիչների գործողությունների արդյունքում: Վերջին 4 օրերին ցույցեր տեղի չեն ունեցել, բացառությամբ այն հավաքների, որ տեղի ունեցան ի համերաշխություն Իրանի ժողովրդի եւ այն նպատակով, որ պետք չէ միջամտել Իրանի ներքին գործերին »,- ասուլիսում նշեց Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին՝ անդրադառնալով այս օրերին Իրանում տեղի ունեցող իրադարձություններին:
«ԱՄՆ-ի, Իսրայելի եւ սնանկացած կերպարի բարկության պատճառը հենց դա է: Նրանք իրենց նպատակին չեն հասել եւ տեսնում են, որ իրավիճակը կառավարելի է եւ վերահսկողության տակ է առնված: ԱՄՆ-ում մի շարք ռադիկալ ներկայացուցիչներ, որոնք մեծ մասամբ սիոնիստներ էին, փորձում էին Դոնալդ Թրամփին համոզել, որ հարձակվի Իրանի վրա, որպեսզի այս միջոցով Իրանի կառավարության ուշադրությունը շեղվի եւ վակուում առաջանա իրենց իսկ ստեղծած տարրերի համար:
Մենք ասել ենք եւ ասում ենք՝ պատերազմ չենք ցանկանում, սակայն, եթե մեր երկրի դեմ ագրեսիա իրականացվի, մենք կատարելապես պատրաստ ենք դրան պատասխան տալու: Հուսով եմ , որ պարոն Թրամփը չի դառնա ռադիկալ խմբերի եւ նրանց գաղափարների զոհը»,- ասաց դեսպանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































