Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական կողմն ավարտել է հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետի աշխատանքերի 90%-ը

Հունվար 14,2026 17:34

Ermenihaber. Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը գրում է, որ հայ-թուրքական սահմանին գտնվող Թուրքիայի Ալիջան սահմանային անցակետում իրականացվող աշխատանքների 90%-ն ավարտված է: Նշվում է, որ մաքսային և այլ ընթացակարգերի համար նախատեսված շենքերի կառուցմանը զուգընթաց, տեղադրվում են նաև գովազդային վահանակներ և ցուցանակներ:

Շեշտվում է, որ դրանց նպատակն է խրախուսել Հայաստանից Թուրքիա մեկնողներին, բացահայտել Իգդիրը և հարակից շրջանները: Գործակալության հաղորդմամբ՝ Ալիջանում տիրող իրավիճակին Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանին անձամբ ծանոթացրել է Իգդիրի Քարաքոյունլու շրջանի ղեկավար Ֆաթիհ Էրդողանը:

Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիան և Հայաստանը հայտարարել էին երկու երկրների միջև վիզայի գործընթացները դյուրացնելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031