Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե առկա լիներ վիզաների տրամադրմանը միջամտելու որևէ պաշտոնական մեխանիզմ, համապատասխան կառույցները անպայման կօգտվեին դրանից՝ մեր հավաքականի շահերից ելնելով. Գեղասահքի ֆեդերացիա

Հունվար 15,2026 15:46

Ի պատասխան որոշ ԶԼՄ-ներում տարածված ոչ ճշգրիտ տեղեկությունների՝ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Ֆեդերացիան մշտական և արդյունավետ համագործակցության մեջ է գտնվում ինչպես Հայաստանի օլիմպիական կոմիտեի, այնպես էլ ԿԳՄՍ նախարարության հետ և մշտապես ստանում է այդ մարմինների պատշաճ արձագանքն ու աջակցությունը։

Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից վիզաների չտրամադրմանը, ապա նման հարցերով զբաղվում են համապատասխան ազգային ֆեդերացիաները, և Գեղասահքի ֆեդերացիան այդ առումով բացառություն չէ։

Ֆեդերացիայի ներկայացուցիչների հանդիպումը Օլիմպիական կոմիտեում վերաբերել է բացառապես Օլիմպիական խաղերում մասնակցության հետ կապված կազմակերպչական հարցերին։ Վիզաների տրամադրման վերաբերյալ որևէ պաշտոնական դիմում Օլիմպիական կոմիտեին չի ներկայացվել։

Նույն կերպ, ԿԳՄՍ նախարարության հետ վիզաների ուշացման թեման բարձրացվել է միայն հեռախոսազրույցի ընթացքում՝ ակնարկի մակարդակով, առանց պաշտոնական դիմումի։

Ուշացումից հետո նշված մարմինները որևէ իրավական կամ գործնական հնարավորություն չեն ունեցել միջամտելու գործընթացին։

Մենք համոզված ենք, որ եթե առկա լիներ որևէ պաշտոնական մեխանիզմ կամ հնարավորություն միջամտելու, ապա համապատասխան կառույցները անպայման կօգտվեին դրանից՝ մեր հավաքականի շահերից ելնելով։

Օգտվելով առիթից՝ շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Օլիմպիական կոմիտեին և ԿԳՄՍ նախարարությանը, մասնավորապես Սպորտի վարչությանը, Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիայի կողքին մշտապես լինելու, համագործակցության և աջակցության համար։

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031