Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտենք, թե Արցախի անկումը երբ է եղել, ցույցերի ժամանակ մարդիկ ձեզ էին դավաճան անվանում, հիմա դուք վեհափառի՞ն եք ասում դավաճան»․ հարց Փաշինյանին

Հունվար 15,2026 16:37

Այսօր հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց այն մասին, որ ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է պետության անջատ լինելը եկեղեցուց։ Վարչապետը Սահմանադրությամբ ու օրենքներով ունի սպառիչ լիազորություններ, հարցին, թե Սահմանադրության կամ օրենքի ո՞ր կետով է ստեղծել Հայաստանյայց Առաքելական եկեղեցու «բարենորոգման խորհուրդ», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ՀՀ վարչապետը պարտավոր է զբաղվել, այդ թվում՝ երկրի անվտանգությանը սպառնացող վտանգներով։

«Ես ինքս ինձ համարում եմ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու հավատավոր հետեւորդ, եկեղեցու գործերով զբաղվելը որեւէ կերպ չի կարող հակադրության մեջ դրվել իմ՝ եկեղեցու հավատավոր հետեւորդ լինելու փաստի հետ։ Եկեղեցին առաջին հերթին եկեղեցու հավատավոր հետեւորդներն են»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հարցը հնչեցնող լրագրողին նաեւ սպառնաց զրկել կառավարությունում հավատարմագրումից։ «Եթե իմ պատասխանի ընթացքում ձայն հանեք, հաջորդ անգամ այս շենքում չեք հայտնվի, պա՞րզ է»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրագրողներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանին ասաց․ «Չարենցավանի մեծամասնության անունից ուզում եմ ձեզ խնդրել՝ չգաք Չարենցավան պատարագի, որովհետեւ շատ չարենցավանցիներ ասում են՝ թող չգա եւ մեր եկեղեցին եւս իր ներկայությամբ ու իր պատարագով չպղծի»։

«ՀՀ ժողովրդի քվեով վարչապետ ընտրված մարդուն ՀՀ տարածքում որեւէ մեկը չի կարող ասել՝ ուր գնալ եւ ուր չգնալ»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանին նաեւ հարց ուղղվեց այն մասին, որ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը վեհափառի մասին գովաբանող հայտարարություններ էր անում, բայց դավաճանեց վեհափառին։ Ինչպե՞ս է վերաբերվում դավաճանությանը, չի կարծո՞ւմ, որ վաղն էլ իրեն կդավաճանի, հարցին Փաշինյանը պատասխանեց․ «Ձեր հարցի կոնտեքստում կա մի դավաճան, եւ դա Կտրիճ Ներսիսյանն է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նիկոլ Փաշինյանին նաեւ հարց ուղղվեց․ «Վեհափառ հայրապետի մասին խոսելիս՝ ասացիք՝ դավաճան է։ Ինձ մոտ դեժավյու առաջացավ, թե ինչպես էին փողոցները լցված ցույցեր անում՝ ձեզ դավաճան անվանելով։ Ի վերջո, գիտենք, թե Արցախի անկումը երբ է եղել։ Ձեզ են ասում դավաճան, հիմա դուք վեհափառին եք ասում՝ դավաճան։ Չհասկացանք՝ ինչի՞ համար է նա դավաճան»։

«Դավաճանի մասով, այո, ճիշտ եք, բայց երբ ձեր ասածը տեղի ունեցավ, ՀՀ-ում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եւ ՀՀ քաղաքացիները ազատ, արդար, մրցակցային, ժողովրդավարական ընտրություններում քվեարկեցին, իրենց դիրքորոշումն արտահայտեցին եւ այդպիսով ենթադրում եմ՝ նաեւ արտահայտեցին, թե ով է դավաճանը»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031