Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հաղթանակի ժամանակ երկրի նոր վարչապետը ընդամենը մեկ դրամ աշխատավարձ է ստանալու. Նարեկ Կարապետյան

Հունվար 15,2026 20:10

Մեր հաղթանակի ժամանակ երկրի նոր վարչապետը ոչ միայն պարգևավճար չի ստանալու, այլ ընդամենը մեկ դրամ աշխատավարձ է ստանալու։ Այս մասին ասել է «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Այսօր մենք իմացանք, թե ինչու է մեր երկրի վարչապետը պարգևավճարներ վճարում իրեն, իր մերձավոր շրջապատի նախարարներին ու պատգամավորներին՝ միլիարդավոր դրամների չափով՝ գաղտնի որոշմամբ։ Քանի որ, ըստ նրա, եթե այդ պարգևավճարները չվճարվեին, ապա հետագայում՝ երբ մեր երկրում շատ ներդրումներ կգան (ոչ թե հիմա, այլ հետո), այդ մարդիկ կզբաղվեին կոռուպցիայով։ Եվ դրա համար նա իրեն և իր շրջապատի նախարարներին ու պատգամավորներին պարգևավճարներ է բաժանում։

Այն ժամանակ, երբ Հայաստանում ունենք մարզեր, որտեղ գրեթե յուրաքանչյուր երկրորդը ապրում է աղքատության շեմին՝ ամսական 50-60 հազար դրամով, որտեղ Հայաստանի յուրաքանչյուր չորրորդ քաղաքացին ունի հագուստի խնդիր։ Իսկ մեր ղեկավարությունը՝ այն ղեկավարությունը, որը խոսք էր տալիս, որ պետք է համեստ ապրի, միլիարդավոր դրամների պարգևավճարներ է ստանում։

Սա մոտեցում է սպառողի, ոչ թե կառուցողի։ Կառուցող կառավարությունը չի նայելու այսպիսի բաներին. մեր հաղթանակի ժամանակ երկրի նոր վարչապետը ոչ միայն պարգևավճար չի ստանալու, այլ ընդամենը մեկ դրամ աշխատավարձ է ստանալու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031