Լրահոս
Օրվա լրահոսը

«2021-ին տրված թոշակների բարձրացման խոստումը ոչ միայն չի գերակատարվել, այլ իրականություն չի դարձել». Մեսրոպ Առաքելյան

Հունվար 15,2026 22:44

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պարգևատրումների գաղափարը ունի մեկ պարզ նպատակ՝ տրամադրել հավելյալ վարձատրություն ստեղծած հավելյալ արդյունքի դիմաց։

Նախատեսված աշխատանքը կատարելու, սահմանված նպատակներին ու պլանային ցուցանիշներին հասնելու համար մարդը ստանում է աշխատավարձ։ Իսկ այդ ցուցանիշները գերազանցելու դեպքում միայն կարող է խոսք լինել պարգևավճարի մասին։

Սա միջազգային ընդունված պրակտիկա է։

Այդ տրամաբանությամբ պետական պաշտոնյան պարգևավճար կարող է ստանալ բացառապես այն դեպքում, երբ իր գործունեության շնորհիվ գրանցվել են սպասվածից ավել արդյունքներ, երբ իրականացվել են ոչ միայն տրված խոստումները, այլ դրանցից ավելին։

Սակայն, եթե խոստումները չեն իրականացվել, առավել ևս՝ չեն գերակատարվել, ապա պարգևավճարի մասին խոսելն անընդունելի է։ Օրինակ՝ 2021 թվականին տրված թոշակների բարձրացման խոստումը ոչ միայն չի գերակատարվել, այլ իրականություն չի դարձել։

Այս պայմաններում խոսքը ոչ թե պարգևատրելու, այլ պատասխանատվություն պահանջելու մասին է՝ պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և վստահությունը կորցնելու հիմքով։

Եվ այդ գնահատականը վերջնականապես տալու իրավունքը ունի իրական գործատուն՝ ժողովուրդը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031