Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյանը խոսում է կոռուպցիայից: Ռուբեն Ռուբինյանը հանձնառել է արդարացնել Թուրքիայի արտգործնախարարին:  Ո՞վ է այս առավոտյան սարսափ ֆիլմի հեղինակը. Մարիաննա Ղահրամանյան

Հունվար 16,2026 10:53

«Մեր ձևով» համաժողովրդական շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանի ֆեյսբուքյան գրառմամբ նշում է.

«Արսեն Թորոսյանը խոսում է կոռուպցիայից: Հետհեղափոխական Հայաստանի կոռուպցիայի խորհրդանիշ և ռահվիրա Արսեն Թորոսյանը:

Թուրքիո ուսանող Ռուբեն Ռուբինյանը հանձնառել է արդարացնել Թուրքիայի արտգործնախարարին:

Արփի Դավոյանին էլ տվել էին ազնիվ քաղաքական գործիչների մասին խոսելու հրաման:
Ո՞վ է այս առավոտյան սարսափ ֆիլմի հեղինակը»:

Հիշեցնենք՝ Արսեն Թորոսյանը տելեգրամյան գրառմամբ նշել էր. «Իհարկե կարելի է թալանել երկիրը և ստանալ 1 դրամ աշխատավարձ։

Ուղիղ այդպես էլ արել են ու չեն թաքցնում, որ նորից անելու են, եթե այդ հնարավորությունը ունենան։

Չեք ունենալու հարգելիներս, նորից թալանելու հնարավորություն դուք պարզապես չեք ունենալու»։

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ նշել էր.

«Մեր խայտառակ լրատվամիջոցների մի մասը և ռուսաստանցի բիզնեսմենի զարմիկը կրկին աչքի են ընկել ստելու իրենց բնավորությամբ:

Թուրքիայի արտգործնախարարը ՉԻ հայտարարել, թե աջակցում է Փաշինյանին ընտրություններում:

Սա պարզապես սուտ է: Նա նման բան չի ասել: Եվ չէր էլ կարող ասել, որովհետև դա մեր ներքին գործն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031