Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգ գոյություն ունի, այդ կարգը խախտվել է. Ալեն Սիմոնյանը՝ լրագրողներին ԱԺ-ից հեռացնելու մասին

Հունվար 16,2026 14:00

Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով ԱԺ-ից ՊՊԾ աշխատակիցների միջոցով լրագրողների հեռացվելուն, ասաց, որ ամեն ինչ օրենքով է արվել. «Օրենքով գրված է, հիմա, օրինակ, ես չեմ կարող թույլ տալ, որ ձեզանից մեկը ներս գա ԱԺ դահլիճ, նստի, լսի ու գնա: Կարգ գոյություն ունի, այդ կարգը խախտվել է»:

Նա սկսեց քննադատել լրագրողներին՝ ասելով, որ 4-րդ իշխանության դերը 4-րդ իշխանությունը պետք է բարձր պահի. «Պետք է իրենց այնպես դրսեւորեն, որ ոչ միայն քաղաքական գործիչները, այլեւ հասարակ մարդիկ հաճույք ստանան խոսակցությունից: Իրենզ զգուշացվել է, որ դուրս գան, որեւէ դեպք չի գրանցվել, որ առանց զգուշացնելու դուրս հրավիրեն»:

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստին մասնակցելու համար անցագրեր էր տրամադրել «Ժողովուրդ» կայքի լրագրողներին, սակայն նրանց բռնի ուժով դուրս հեռացրել էին:

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031