Ճեպազրույցում պատասխանելով պաշտոնյաների բարձր պարգեւավճարների վերաբերյալ հարցին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Այն մարդիկ, որ ուզում են Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի լավ ապրի, պետք է ունենան մարդկանց, որոնք դա կիրականացնեն: Իսկ այն մարդիկ, որոնք պետք է դա իրականացնեն, չեն կարող լինել ոչ արհեստավարժ, չեն կարող գալ այստեղ եւ դառնալ կոռուպցիայի մի մասնիկ, որովհետեւ իրենց չի բավարարում այն աշխատավարձը, որ տրվում է:
ՀՀ պաշտոնյաները ստանում են ոչ բավարար աշխատավարձ… 20-30 տարի շարունակ պաշտոնյաներն ընկալվել են որպես հարուստ մի օլիգարխ, որը ձեռի հետ նաեւ պաշտոնյա է, բայց եթե ուզում եք, որ ինքնաթիռը «Ա» կետից «Բ» կետ հասնի, օդաչուն պետք է արհեստավարժ, լավ վճարվող մասնագետ լինի»:
Անդրադառնալով՝ Հայկ Սարգսյանի՝ ՔՊ ցուցակում չլինելու վերաբերյալ հարցին, Ալեն Սիմոնյանը նշեց, որ նրան մանրամասն ներկայացվել է պատճառը եւ ցավում է, որ Սարգսյանը պնդում է, թե չի հասկացել. «Ով՝ երբ, որտեղ, որ ժամանակահատվածում իրեն ինչ հարցնում է, ինքը փորձում է ինձ հետ կապված ինչ-որ խնդիր գտնել…6 տարի է, ով՝ ինչ հարցնում է, ասում է, բուքմեյքերական գրասենյակները… Ես 1 միլիարդ 500 միլիոն դոլար փող եմ բերել…Բայց դա որեւէ կապ չունի… Իրեն էլ շատ լավ բացատրվել է, ցավում եմ, որ չի հասկացել ինչի մասին է խոսքը…»:
Կարդացեք նաև
Գերիների վերադարձի մասին խոսելիս էլ ԱԺ նախագահը նշեց, որ Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների վերադարձը ժամանակի հարց է. «Մենք երեւի որեւէ այլ թեմայի մասին այդքան չենք խոսում… Մշտապես խոսում ենք նաև անհետ կորածների հետ կապված: Այդ պրոցեսը ավարտվելու է այն ժամանակ, երբ որեւիցե մեկի մոտ որեւիցե հարց չի մնա, եւ մեր հայրենակիցներից որեւիցե մեկն այնտեղ չի մնա…Բոլորը պետք է վերադառնան, եւ դա ժամանակի հարց է»:
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































