Լրահոս
Օրվա լրահոսը

Հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի մոտ ի հայտ են եկել առողջական խնդիրներ. ահազանգում են Սամսոնյանի աջակիցները

Հունվար 16,2026 15:58

Ի պաշտպանություն «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու արդեն 8-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի՝ այսօր նրանց աջակիցները բողոքի ցույց են արել բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) շենքի դիմաց:

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը օրեր առաջ եւս երեք ամսով իրենց կալանքը երկարաձգելու դատարանի որոշման հրապարակումից հետո հենց դատարանում հայտարարեց անժամկետ հացադուլ: 

– Ինչու հացադուլ, որովհետեւ Նարեկ Սամսոնյանը անժամկետ հացադուլի մեջ է, բոլորիս պարտքն է սատար կանգնել նրան, նրա պայքարի նպատակներին: Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ թե՛ նա, թե՛ Վազգեն Սաղաթելյանը, թե՛ առհասարակ մնացած բոլոր քաղբանտարկյալները ազատ արձակվեն: Ինչպես բազմիցս նշել ենք՝ մեր «Անտիֆեյքի» թիմը շարունակում է բողոքի միջոցառումներ իրականացնել տարբեր գերատեսչությունների առջեւ: Այսօր ՀՀ պատկան մարմնի ներկայացուցչության առջեւ ենք, որ մեր բողոքի ձայնը բարձրացնենք դատաիրավական համակարգում այս խայտառակ ապօրինությունների համար: Այսօր այս համակարգը դարձել է կամակատար իշխող վարչախմբի ձեռքին,- լրագրողներին ասաց «Անտիֆեյքի» լրագրող Դավիթ Ֆիդանյանը:

Անդրադառնալով Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանի հայտնած տեղեկություններին, որ Նարեկ Սամսոնյանի մոտ առողջական խնդիրներ են ի հայտ եկել, Ֆիդանյանն ասաց՝ մանրամասներին չի տիրապետում, բայց բնական է, որ հացադուլի արդյունքում բնականաբար ինչ-որ մի պահից կարող էին առաջանալ որոշակի խնդիրներ. «Բոլորս պատկերացնում ենք՝ հացադուլն ինչպիսի հետեւանքներ է ունենում մարդու առողջության եւ նրա կենսակերպի վրա:

Շարունակական կալանքի նպատակը քաղաքական ընդդիմախոսներին պատժելն է, որովհետեւ ՀՀ-ում այս պահին առկա է իշխանություն, որը չի հանդուրժում այլակարծությունը, ազատ խոսքը: «Իմենմնիմիի» համահեղինակներ Նարեկի ու Վազգենի հետ տեղի ունեցածը ոչ միայն «Անտիֆեյքի» կամ հենց նրանց նկատմամբ գործողություն էր, այլեւ ուղերձ էր առհասարակ ԶԼՄ-ներին, որ ՀՀ-ն թեւակոխում է մի փուլ, որտեղ ԶԼՄ-ները հստակ թիրախավորվում են գործող իշխանությունների կողմից»:

Հիշեցնենք, որ Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի աջակիցները պահանջում են անհապաղ կատարել Նարեկ Սամսոնյանի պահանջները, այն է՝ դադարեցնել ապօրինի գործողություններն իրենց դեմ:

Հիշեցնենք նաեւ, որ «Իմնեմնիմիի» համահեղինակների աջակիցները նախորդ բոլոր օրերին տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ իրենց հրատապ նամակներն են փոխանցել Հայաստանում միջազգային կառույցների ղեկավարներին ու օտարերկրյա դեսպաններին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031