Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմողը հունվարի 7-ին ներկայացրել է Սահմանադրական դատարանին իր վարչական գործը

Հունվար 17,2026 12:30

Ըստ դիմումատու Արմեն Տիգրանյանի՝ «Դատարանը, պատշաճ գնահատման չարժանացնելով դիմումատուի կողմից ներկայացված վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմքերը եւ դրանցով ներկայացված հիմնավորումները, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից «Առգո Ֆարմ» ՍՊ ընկերությանը տրված դեղերի եւ դեղանյութերի ներմուծման հավաստագրերը, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը դիմումատուի բացակայությամբ կազմված լինելը, դիմումատուի՝ վիճարկվող վարչական ակտի կայացման ժամանակ «Առգո Ֆարմ» ՍՊ ընկերությունում որեւէ պաշտոն չունենալը, ինչպես նաեւ վիճարկվող վարչական ակտը վարչական տույժ նշանակելու ժամկետի խախտմամբ կայացված լինելու եւ արձանագրված խախտումները հաստատված չլինելու հիմնավորումները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի սխալ մեկնաբանմամբ, առանց իր վարույթում գտնվող գործի քննության անհնարինության վերաբերյալ հիմնավորում ներկայացնելու՝ կասեցրել է վարչական գործի վարույթը»։

Նա հայտնել էր, որ «ՀՀ վերաքննիչ դատարանը ոչ միայն անտեսել է իր կողմից վարչական գործի վարույթը կասեցնելու որոշման դեմ վերաքննիչ բողոքով ներկայացված փաստարկները՝ գտնելով, որ բողոքարկվող դատական ակտը իրավաչափ է եւ հիմնավոր, այլեւ արտահայտել է այնպիսի իրավական դիրքորոշում, որը խաթարում է վարչադատավարական իրավանորմերով սահմանված վարչական գործերի քննությանը եւ դրանց արդյունքում կայացվելիք դատական ակտերին ներկայացվող պահանջների բովանդակությունը, ինչպես նաեւ փաստացի կարող է հիմք հանդիսանալ սույն վարչական գործով քննության արդյունքում այնպիսի դատական ակտի կայացմանը, որը կհանգեցնի իր՝ դիմումատուի՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության եւ արդար դատաքննության իրավունքների խախտմանը։

Սահմանադրական դատարան դիմած Արմեն Տիգրանյանը (ներկայացուցիչ՝ փաստաբան Հայկ Սահակյան) խնդրել էր. «Թիվ ՎԴ/4173/05/24 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.07.2025 որոշմամբ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետին տրված մեկնաբանությունն, այնքանով, որ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կայացված որոշման կամ վճռի ելքը անխուսափելիորեն կանխորոշելու է կասեցված վարչական գործով կայացվելիք դատական  ակտը՝ անկախ հայցվորի կողմից վիճարկվող վարչական ակտի անվավերության հիմքում դրված մնացյալ հիմքերից եւ հիմնավորումներից, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի առաջին մասին, 63-րդ հոդվածի առաջին մասին, 75-րդ հոդվածին եւ 79-րդ հոդվածին հակասող»։

Սահմանադրական դատարանի դատական կազմը մերժել էր գործի քննությունը, պատճառաբանելով, որ  անհատական դիմումով բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը։

«Առավոտ» օրաթերթ
16.01.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031