Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը որոշում կայացրեց, որ ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնը զբաղեցրած Հովհաննես Հովհաննիսյանի դատական հայցն անհիմն է․ Մենուա Սողոմոնյան

Հունվար 17,2026 11:05

Միջազգայնագետ, ԵՊՀ նախկին դասախոս Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով․

Անցած մայիսի 16-ին՝ ԵՊՀ-ի 106-րդ տարեդարձի օրը, եթերում հարցազրույցի ժամանակ շնորհավորելով Երևանի պետական համալսարանի տարեդարձը՝ քննարկեցինք որոշ իրողություններ, և այսպիսի մի գնահատական հնչեցրեցի, որ ցավոք, Երևանի պետական համալսարանի ռենոմեն երբեք այսքան ցածր չի եղել։

Այդ բառերի համար համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ինձ դատի տվեց՝ պահանջելով 500 հազար դրամի չափով փոխհատուցում, իբր ես վիրավորել եմ համալսարանին, և իմ ասածը զրպարտություն է, ու ԵՊՀ-ի բարի համբավին վնաս եմ հասցրել։ Օրեր առաջ դատարանը որոշում կայացրեց, որ ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնը զբաղեցրած Հովհաննես Հովհաննիսյանի դատական հայցն անհիմն է։

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031