Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպիսի բարձիթողի և անկայուն վիճակում զարկերակային ցանցի շարունակական անբավարարությունը կարող է հանգեցնել սրտամկանի սուր ինֆարկտի՝ իր բոլոր ծանր բարդություններով. Վարդան Ղուկասյանի բժիշկն ահազանգում է

Հունվար 17,2026 19:40

Վարդան Ղուկասյանի անձնական բժշկի կոչ-հայտարարությունը

Ցավով տեղեկացա, որ պարոն Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կրկին վատթարացել է։ Ըստ նրա պաշտպանների՝ նա շարունակաբար գանգատվում է կրծքավանդակի սեղմող ցավերից, շնչառական դժվարություններից, ինչպես նաև շաքարային դիաբետի (արյան գլյուկոզայի) արտահայտված տատանումներից։

Լինելով պարոն Ղուկասյանի անձնական բժիշկը՝ անհասկանալի պատճառներով զրկված եմ նրան տեսնելու և անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու հնարավորությունից։ Փաստացիորեն շտապ բժշկական օգնության ծառայությունը ևս չի կարող մուտք գործել քրեակատարողական հիմնարկ։

Կոչ եմ անում և խնդրում՝ ցուցաբերել անհրաժեշտ և անհապաղ մոտեցում, քանի որ ցանկացած ուշացում կարող է ունենալ ճակատագրական հետևանքներ։
Պարոն Ղուկասյանը վերջերս դուրս է գրվել բժշկական կենտրոնից, որտեղ նրա մոտ, ի թիվս այլոց, ախտորոշվել են՝

• սրտի իշեմիկ հիվանդություն,
• կայուն ստենոկարդիա՝ III ֆունկցիոնալ դաս,
• սրտամկանի կրած ինֆարկտ,
• շաքարային դիաբետ՝ 2-րդ տիպ, ծանր ընթացքով,
• աորտայի լայնացում։

Վերլուծելով հիվանդի ուղեկցող հիվանդությունները՝ շաքարային դիաբետ (թիրախ օրգանների ախտահարումներով), հիպերտոնիկ հիվանդություն, աթերոսկլերոտիկ ախտահարում, որովայնային տիպի ճարպակալում, ինչպես նաև խոլեստերինի ֆրակցիաների տվյալները, հիվանդի վիճակը գնահատվել է որպես բարձր ռիսկային՝ ըստ SCORE2 սանդղակի։

Նշեմ նաև, որ կորոնար անգիոգրաֆիկ տվյալների համաձայն հայտնաբերվել են՝

• LAD զարկերակի մոտակա հատվածի 20% նեղացում,
• LAD միջին հատվածի 60% նեղացում,
• LCX միջին հատվածի էկտատիկ լայնացում,
• դիագոնալ D2 զարկերակի 90% նեղացում։

Այսպիսի բարձիթողի և անկայուն վիճակում զարկերակային ցանցի շարունակական անբավարարությունը կարող է հանգեցնել սրտամկանի սուր ինֆարկտի՝ իր բոլոր ծանր բարդություններով, ընդհուպ մինչև սրտի կանգ։

Վահան ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ
ԲԺԻՇԿ-ՍՐՏԱԲԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031