Շախմատի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում կենտրոնականը առաջատարներ Անի Ավետիսյան-Անահիտ Մկրտչյան դիմակայությունն էր, որտեղ հաջողությունն ուղեկցեց սեւերով հանդես եկող Անահիտին։ Առավելության հասնելով այս պարտիայում՝ Անահիտն իր անվան դիմաց գրանցեց 4,5 միավոր եւ միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։
Սակայն մեդալային պայքարից չի հրաժարվում նախորդ օրը անհաջողության մատնված Աստղիկ Հակոբյանը, որն այսօր պարտության մատնեց Նելլի Ջալալյանին եւ 4,0 միավորով ընթանում է երկրորդ տեղում։ Իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Անի Ավետիսյանը։ Նա Աստղիկից հետ է ընդամենը կես միավորով։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ




















































