Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ առաքելական եկեղեցին փոխհատուցում կստանա Վրաստանի կառավարությունից․ Jnews. ge

Հունվար 17,2026 21:35

Վրաստանի կառավարությունը խորհրդային շրջանում տուժած կրոնական համայնքներին փոխհատուցում կտրամադրի։ Վրաստանում գործող Հայ առաքելական եկեղեցին այս տարի կստանա 1 միլիոն 100 հազար լարի փոխհատուցում։

Կրոնական միավորումների հետ խորհրդակցությունների և փաստական հանգամանքների (հավատացյալների թվաքանակ, հոգևորականների քանակ, ինչպես նաև պաշտամունքային շենք-կառույցների թիվ) ուսումնասիրման հիման վրա գործակալությունը որոշում է ընդունել, որ «Վրաստանի 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով խորհրդային տոտալիտար ռեժիմի ժամանակ կրոնական միավորումների կրած վնասի մասնակի փոխհատուցման ապահովման համար նախատեսված 6 500 000 (վեց միլիոն հինգ հարյուր հազար) լարիից ընթացիկ տարում կրոնական համայնքներին բաշխվի հետևյալ չափերով․

  •  Վրաստանի իսլամական համայնք` 4 150 000 (չորս միլիոն հարյուր հիսուն հազար) լարի,
  • Վրաստանի հայ առաքելական քրիստոնեական համայնք` 1 100 000 (մեկ միլիոն հարյուր հազար) լարի,
  • Վրաստանի հռոմեակաթոլիկ քրիստոնեական համայնք` 700 000 (յոթ հարյուր հազար) լարի,
  •  Վրաստանի հրեական համայնք` 550 000 (հինգ հարյուր հիսուն հազար) լարի։

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031