Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ այն դարձնելով «Դրական» և հաստատելով վարկանիշը «BB-» մակարդակում:
Սա հավաստում է, որ Հայաստանի որդեգրած քաղաքականությունն ու ինստիտուտները, տնտեսական զարգացումը, խաղաղության և փոխկապակցվածության օրակարգի իրականացումն արժանանում են ճանաչման և ամրապնդում են վստահությունը միջազգային գործընկերների շրջանում:
ՀՀ ԱԳՆ


















































