Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Սամսոնյանը տեղափոխվել է «Էջմիածին» բժշկական կենտրոն․ Ռուբեն Մելիքյան

Հունվար 18,2026 15:45

Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Հենց նոր բանտից զանգեց Նարեկը։ Ասաց՝ բուժզննությամբ պարզվել է, որ սրտի զարկերի թիվը նորմայից էապես մեծ է, որի պատճառով շտապ օգնություն են կանչել։ Մեկնում եմ «Արմավիրի» բանտ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու։ Լրացուցիչ տեղեկությունների մասին կգրեմ։
Հիշեցնեմ, որ այսօր քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 10-րդ օրն է։ Բացի այդ, նրա մոտ ախտորոշվել է առողջական լուրջ խնդիր։

ԼՐԱՑՈՒՄ 15։30. Շտապ օգնության անձնակազմը որոշեց Նարեկին տեղափոխել «Էջմիածին» բժշկական կենտրոն։

ԼՐԱՑՈՒՄ 16:30. «Էջմիածին» ԲԿ-ում ենք, իրականացվում են անհրաժեշտ հետազոտություններ։
ԼՐԱՑՈՒՄ 17:20. Հետազոտությունները ցույց տվեցին, որ սրտի վիճակը կարգավորվել է։ Քիչ առաջ Նարեկին հետ տարան բանտ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031