Լրահոս
Օրվա լրահոսը

Սա Նիկոլ Փաշինյանի դիվանագիտության ամբողջ պերճանքն ու սնանկությունն է. Լևոն Զուրաբյան

Հունվար 18,2026 21:38

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Սարսափելի նվաստացուցիչ է նաև այն, որ 99 տարով զիջելով մեր ինքնիշխանությունը մեզ համար հսկայական ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքում, միջազգայնորեն լեգիտիմացնելով Ադրբեջանի հատուկ կարգավիճակը Զանգեզուրի «միջանցքում», որպես կորուստը մեղմացնող քաղաքական ողորմություն ստանում ենք 4 գերիների ազատումը:

Սա Նիկոլ Փաշինյանի դիվանագիտության ամբողջ պերճանքն ու սնանկությունն է: Այստեղ սկի դիվանագիտություն էլ չկա: Նրան ականջը բռնած ուղղակի տանում են դեպի նախագծված ապագա, որի մասին սկի չեն էլ հայտնում: Դրա համար էլ նա ոչ մի դարդ չունի. հեծանիվ ա քշում, թմբուկ հարում, ժողովրդի համար դիջեյություն անում ու սրտիկներ բաշխում:

Նրա գործը այլևս մեր ժողովրդի ցավազրկումն է, և ցավազրկման համար ինչ պետք ա, նրան կուղարկեն:
Հա, մի գործ էլ են հանձնարարել` «հիբրիդային» պատերազմը մեր ինքնության դեմ:

Չհուսաթափվեք, մեր արժանապատվությունն ու ազգային շահերը վերականգնելու ենք: Այդ ժամանակ Ադրբեջանը կստորագրի խաղաղության պայմանագիրը, և մենք կունենանք իսկական հաշտություն բոլոր հարևանների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031