Լրահոս
Օրվա լրահոսը

Վինուս Ուիլյամսը պարտվեց 1-ին շրջանում, սակայն պայքարը կշարունակի զուգախաղերում

Հունվար 18,2026 22:55

Թենիսի լեգենդ, ամերիկուհի Վինուս Ուիլյամսը, որը 45 տարեկանում Ավստրալիայի բաց առաջնությանը մասնակցելու հատուկ հրավեր է ստացել կազմակերպիչներից, այսօր առաջին շրջանում 7։6, 3։6, 4։6 հաշվով պարտվել է սերբ Օլգա Դանիլովիչին։ 24-ամյա սերբից վետերանի դիմադրությունը հաղթահարելու համար պահանջվել է 2 ժամ 19 րոպե։

Սակայն այս պարտությունից հետո աշխարհի նախկին թիվ 1 ռակետ Ուիլյամսը չի լքի Australian Open-ը։ Նա ընկերակցելով ռուսաստանցի Եկատերինա Ալեքսանդրովային՝ կմասնակցի կանանց զուգախաղերին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031