Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Սրբազանի ոգին տեղն է, վստահ, որ մեր ժողովուրդը կգնա ճշմարիտ ճանապարհով․ Գառնիկ Դանիելյան

Հունվար 18,2026 23:45 Share

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր «Իզմիրլյան» ԲԿ-ում այցելեցի հետվիրահատական բուժում ստացող Միքայել Սրբազանին, այնուհետև ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ Սրբազանին։

Միքայել Սրբազանը շարունակում է իրեն բնորոշ սուր ոճով փոխանցել հանրությանը անչափ կարևոր ուղերձները։ Ոգին տեղն է, վստահ, որ մեր ժողովուրդը կգնա ճշմարիտ ճանապարհով՝ շարունակելով աջակցել ՀԱԵ-ին և Ամենայն Հայոց Հայրապետին։

Արդեն յոթերորդ ամիսն է լրանում, ինչ Սրբազան հայրերն ու մեր ընկերները անազատության մեջ են։ Թեև բոլորը պատվով են տանում այս փորձությունը, այդուհանդերձ, սա անպատվություն և ամոթ է բոլորիս համար։

Ինչպես Բագրատ Սրբազանն է բարձրաձայնում վերջին դատական նիստերի ժամանակ՝ առանց փորձաքննություն իրականացնելու տասնութ արդար մարդկանց ամիսներ շարունակ պահում են կալանքի տակ․ «իրեղեն ապացույց» համարվող տարբեր գրությունները փորձաքննություն չեն անցել, հստակ չէ, թե արդյոք դրանք վերագրվում են մեղադրյալներին, թե՝ ոչ։

Արդարության ճգնաժամը մեր երկրում վատ է անդրադառնում նաև մեր հայրենակիցների առողջության վրա։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանում ձեռք է բերել երկկողմանի թոքաբորբ։

Վատթարացել է նաև քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի առողջական դրությունը, որն արդեն տասներորդ օրն է, ինչ հացադուլի մեջ է։ Նարեկը շտապ օգնության ծառայությամբ այսօր տեղափոխվել է «Էջմիածին» ԲԿ, որտեղ հետազոտություններ է անցել, այնուհետև կրկին տարվել է ՔԿՀ։ Սա անթույլատրելի է: Նարեկ Սամսոնյանը պետք է անհապաղ տեղափոխվի բժշկական հաստատություն և վիրահատվի:

Ապօրինաբար անազատության մեջ հայտնված մեր հայրենակիցների ազատ արձակման հարցում պետք է ձևավորվի հանրային պահանջ: Քաղբանտարկյալների խնդիրը բոլորիս խնդիրն է:

Առողջություն և օր առաջ ազատություն մեր բոլոր քաղբանտարկյալներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031